Վիկտոր Դումլեր
- ԱՐԲԻՏՐ
-
victor.dumler@dumler.ru
-
Ռուսաստան
-
ԳՈՐԾԸՆԿԵՐ
Dumler and Partners Law Offices
-
23 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
-
Անգլերեն, Ռուսերեն, Գերմաներեն
• Շարունակական կրթություն, Քեմբրիջի համալսարան, Միացյալ Թագավորություն
• Իրավագիտության դիպլոմ, Բաշկիրիայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ՌԴ
Վիկտոր Դումլերն ունի 23 տարվա մասնագիտական փորձ և մասնագիտացած է միջազգային արբիտրաժային գործերի ոլորտում։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում էապրանքների, սարքավորումների և էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի մատակարարման, ենթակառուցվածքային նախագծերի, միաձուլումների և ձեռքբերումների, կորպորատիվ հարցերի, ֆինանսական և խորհրդատվական ծառայությունների, վերականգնվող էներգետիկայի և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտների վեճեր։
Վիկտոր Դումլերը ներկայացրել է վստահորդների առաջատար արբիտրաժային կանոններով իրականացվող վարույթներում, այդ թվում՝ Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC), Միջազգային առևտրային պալատի (ICC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA) և Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID)կանոններով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատին կից Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանում և Ծովայինարբիտրաժային հանձնաժողովում՝ Մոսկվայում։
Վիկտոր Դումլերը 2005 թվականից ներգրավված է եղել մեքենաշինության, էներգետիկայի, շինարարության, ապահովագրության, համատեղ ձեռնարկությունների ևանդրսահմանային առուվաճառքի պայմանագրերի հետ կապված վեճերում։ Նրա փորձը ներառում է նաև վերականգնվող էներգետիկայի, հետազոտությունների և մշակումների, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանցման ոլորտներ։
Վիկտոր Դումլերը նշանակվել է որպես արբիտր Այ Սի Սի-ի (ICC), Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի, Ծովային արբիտրաժային հանձնաժողովի և այլվարույթներում։ Մինչև «Դումլեր և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում գործունեություն ծավալելը՝ նա տասներկու տարի աշխատել է ռուսական խոշոր իրավաբանականընկերություններից մեկի վեճերի լուծման ոլորտում և զբաղեցրել է նավթի առևտրով զբաղվող ընկերության գլխավոր ներքին իրավախորհրդատուի պաշտոնը։
Իրավաբանական գործունեությանը զուգահեռ՝ Վիկտոր Դումլերը մի քանի տարի դասավանդել է դատավարական իրավունք և ներկայումս Սանկտ Պետերբուրգի պետականհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերի խորհրդի անդամ է։