x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Էլինա Գեղամյան

  • ԱՐԲԻՏՐ
  • Հայաստանի Հանրապետություն
  • Իրավաբանական ծառայության ղեկավար

    ԹԱՈՒԵՐ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՔԸՆՍԱԼԹԱՆԹՍ» ՓԲԸ

  • 5 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
  • ԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

2015-2019 թթ. սովորել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցության դիպլոմ)։

2019-2021 թթ. սովորել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցության դիպլոմ):

2022-2023 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան:

2021-2024թթ. սովորել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրայում՝ հանրային իրավունք մասնագիտացմամբ (ատենախոսության թեմա՝ «Բողոքարկման ինստիտուտը վարչարարությունում և վարչական դատավարությունում»

2018-2020թթ.` իրավաբան «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում:

2019-2020թթ.` իրավաբան «ԲՐԵՅՎ» ՍՊԸ-ում:

2020-2023թթ.` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն;

2023-2024թթ. հունվար` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական, Արդարադատության նախարարություն:

2024թ. հունվար-սեպտեմբեր, Արդարադատության նախարարի խորհրդական:

2024թ. սեպտեմբերից մինչ օրս` Գլխավոր իրավախորհրդատու, Իրավաբանական ծառայության ղեկավար «ԹԱՈՒԵՐ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՔԸՆՍԱԼԹԱՆԹՍ» ՓԲԸ-ում:

2023թ. սեպտեմբերից մինչ օրս` Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս:

2024թ. փետրվարից մինչ օրս` դասախոս-վերապատրաստող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

2023թ. հունիսից մինչ օրս` ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (արտոնագիր թիվ 3398):