Հարրիս Մեիդանիս
- ԱՐԲԻՏՐ
-
hmeidanis@hmlaw.gr
-
Հունաստան
-
ԳՈՐԾԸՆԿԵՐ
Meidanis, Seremetakis and Associates
-
30 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
-
Անգլերեն, Ֆրանսերեն, Իսպաներեն, Հունարեն
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
• Իրավագիտության դոկտորի աստիճան՝ մասնավոր միջազգային իրավունքի մասնագիտացմամբ, Պանտեյոն համալսարան, Աթենք, Հունաստան
• Իրավագիտության մագիստրոսի աստիճան՝ միջազգային գործարար իրավունքի մասնագիտացմամբ, Լոնդոնի համալսարան, Քուին Մերի քոլեջ, Միացյալ Թագավորություն
• Իրավագիտության բակալավրի աստիճան, Աթենքի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Հունաստան
Հարրիս Մեիդանիսն ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ իրավագիտության, մասնավորապես՝ արբիտրաժի, հաշտարարության, մասնավոր միջազգային իրավունքի, Եվրոպական միության իրավունքի և առևտրային վեճերի կարգավորման ոլորտներում։ Նա Մեիդանիս Սերեմետակիս և գործընկերներ իրավաբանական ընկերության կառավարող գործընկերն է, ինչպես նաև Աթենքի հաշտարարության և արբիտրաժի կազմակերպության (EODID) տնօրենը։
Նա հանդես է գալիս որպես արբիտր և հաշտարար առևտրային գործերով, ինչպես նաև ներգրավված է եղել իրավաբանական խորհրդատվության, պետական կառավարման և կորպորատիվ կառավարման ոլորտներում։ Նախկինում զբաղեցրել է ղեկավար և խորհրդատվական պաշտոններ Հունաստանի պետական կառույցներում, իրավաբանական ընկերություններում և մասնագիտական կազմակերպություններում։
Նա նաև Աթենքի հաշտարարության և արբիտրաժի կազմակերպությում զբաղեցնում է հաշտարարների վերապատրաստման ծրագրի ուսումնագիտական ղեկավարի պաշտոնը և նախկինում եղել է «Nomiki Bibliothiki» հրատարակչության հաշտարարության և արբիտրաժի բաժնի գլխավոր խմբագիրը։ Հարիս Մեյդանիսը զբաղեցրել է մի շարք բարձր մակարդակի իրավական, խորհրդատվական և կառավարման պաշտոններ Հունաստանում։ Նա եղել է Հունաստանի Ակտիվների և Մասնակցությունների Կորպորացիայի խորհրդի անդամ, Հունաստանի Էկոնոմիկայի նախարարի իրավական խորհրդական և Հունաստանի զարգացման նախարարի իրավական խորհրդական։ Նա նաև աշխատել է որպես փաստաբան և գործընկեր հունական խոշոր իրավաբանական ընկերություններում, ինչպես նաև որպես օտարերկրյա իրավաբան «Holman Fenwick & Willan» իրավաբանական ընկերությունում։
Հարրիս Մեիդանիսը դասավանդել է Աթենքի տնտեսագիտության համալսարանում, Նոմիկի Վիվլիոթիկի քոլեջում, Պանտեյոն համալսարանում, Աթենքի համալսարանում, Բիլքենթ համալսարանում և այլ կրթական հաստատություններում։ Նա նաև իրականացրել է դատավորների վերապատրաստումներ Եվրոպական միության անդամակցության գործընթացում ներգրավված երկրներում՝ մասնավոր միջազգային իրավունքի և Եվրոպական միության իրավունքի թեմաներով։ Նա Արբիտրների արտոնագրված ինստիտուտի՝ ՍԻԱրբ-ի (CIArb), ինչպես նաև Միջազգային առևտրային պալատի (ICC) և դրա հունական մասնաճյուղի անդամ է։ Հարրիս Մեիդանիսը հեղինակ է ավելի քան 60 հրապարակումների՝ հաշտարարության, արբիտրաժի, մասնավոր միջազգային իրավունքի և Եվրոպական միության իրավունքի ոլորտներում։