x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Վիկտոր Դումլեր

  • ԱՐԲԻՏՐ
  • Ռուսաստան
  • ԳՈՐԾԸՆԿԵՐ

    Dumler and Partners Law Offices

  • 23 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
  • Անգլերեն, Ռուսերեն, Գերմաներեն
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

• Շարունակական կրթություն, Քեմբրիջի համալսարան, Միացյալ Թագավորություն

• Իրավագիտության դիպլոմ, Բաշկիրիայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ՌԴ

Վիկտոր Դումլերն ունի 23 տարվա մասնագիտական փորձ և մասնագիտացած է միջազգային արբիտրաժային գործերի ոլորտում։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում էապրանքների, սարքավորումների և էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի մատակարարման, ենթակառուցվածքային նախագծերի, միաձուլումների և ձեռքբերումների, կորպորատիվ հարցերի, ֆինանսական և խորհրդատվական ծառայությունների, վերականգնվող էներգետիկայի և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտների վեճեր։ 

Վիկտոր Դումլերը ներկայացրել է վստահորդների առաջատար արբիտրաժային կանոններով իրականացվող վարույթներում, այդ թվում՝ Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC), Միջազգային առևտրային պալատի (ICC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA) և Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID)կանոններով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատին կից Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանում և Ծովային արբիտրաժայինհանձնաժողովում՝ Մոսկվայում։ 

Վիկտոր Դումլերը 2005 թվականից ներգրավված է եղել մեքենաշինության, էներգետիկայի, շինարարության, ապահովագրության, համատեղ ձեռնարկությունների և անդրսահմանայինառուվաճառքի պայմանագրերի հետ կապված վեճերում։ Նրա փորձը ներառում է նաև վերականգնվող էներգետիկայի, հետազոտությունների և մշակումների, ինչպես նաևտեխնոլոգիաների փոխանցման ոլորտներ։ 

Վիկտոր Դումլերը նշանակվել է որպես արբիտր Միջազգային առևտրային պալատի (ICC), Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի, Ծովային արբիտրաժայինհանձնաժողովի և այլ վարույթներում։ Մինչև «Դումլեր և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում գործունեություն ծավալելը՝ նա տասներկու տարի աշխատել է ռուսականխոշոր իրավաբանական ընկերություններից մեկի վեճերի լուծման ոլորտում և զբաղեցրել է նավթի առևտրով զբաղվող ընկերության գլխավոր ներքին իրավախորհրդատուի պաշտոնը։ 

Իրավաբանական գործունեությանը զուգահեռ՝ Վիկտոր Դումլերը մի քանի տարի դասավանդել է դատավարական իրավունք և ներկայումս Սանկտ Պետերբուրգի պետականհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերի խորհրդի անդամ է։